Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այո՛, այո՛, հենց այդպես, եղբայր…
Թուրք-ադրբեջանական տանդեմի համար հայ գյուղացին իրենց գլխավոր թշնամիներից է, քանի որ Հայաստանը վերջնական ծնկելու և դատարկելու համար հենց նրանք են խանգարողները…
Հայասատանյան գյուղատնտեսությունը (պատահական չէր, որ իշխանության գալուց հետո դավաճան Նիկոլը լիկվիդացրեց գյուղատնտեսության նախարարությունը) վերացնելու նպատակով այս իշխանությունները հիմա էլ երաշտի և ոռոգման ջրի բացակայության պատրվակի ներքո մեծ խնդիրներ են ստեղծվում հողագործ գյուղացիների համար… Ոչնչացնելով հայաստանյան գյուղատնտեսությունը Նիկոլի ադրբեջանաթուրքական տանդեմի «հայրերը» մի քանի նպատակ են լուծում.
1. Թուրքերը և ադրբեջանցիները շատ արագ էժան գյուղմթերքի շնորհիվ ամրանում են հայաստանյան գյուղմթերքի շուկայում՝ հայաստանյան գյուղմթերք արտադրողներին դուրս մղելով սեփական շուկայից, քանի որ վերջիններս չեն կարող մրցակցել թուրքական և ադրբեջանական էժան գյուղմթերքների հետ…
2.Անգործ մնացած հայ գյուղացին կբռնի արտագաղթի ճանապարհը, որի արդյունքում կարագանա թուրքերի և ադրբեջանցիների գլխավոր նպատակի իրագործումը՝ Հայաստանի հայաթափնամ գործընթացը…
Շատ արդար է, որ հենց այս գյուղացիների շնորհիվ վերարտադրվելով իշխանությունում Նիկոլը իր «շնորհակալությունն» այսպես է արտահայտում նրանց…
Նմանատիպ նորություններ:
Տեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները...
Կան մարդիկ, ովքեր կազմակերպման, ինքնակազմակերպման միջոցով, տարբեր շահադիտական նպատակներով` համազգեստ...
Մայիսի 15-ից հետո դրսի թշնամին ներսի թշնամու ստորագրությամբ-թույլտվությամբ Տավուշում յուրովի սահմանա...