«Իզմիրլյան» ԲԿ բուժաշխատողները ակնկալում են Արմեն Չարչյանին շուտափույթ տեսնել ազատության մեջ․ հայտարարություն

 

«Իզմիրլյան» ԲԿ-ն հայտարարություն է տարածել․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

««Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բուժաշխատողները շարունակում են բնականոն աշխատանքը և կատարում իրենց  առաքելությունը՝ ապահովելով մեր քաղաքացիներին անհրաժեշտ բուժօգնություն։

Երեկ մեր  բժիշկների կողմից եղան էմոցիոնալ  որոշ արտահայտություններ կապված հարգարժան մեր տնօրենի՝  Արմեն Չարչյանին կալանավորելու դատարանի կայացրած որոշման փաստի հետ:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ շարունակում ենք մեր աշխատանքը՝ հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը՝ ակնկալելով «Իզմիրլյան»  ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանին շուտափույթ տեսնել ազատության մեջ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով