Տերյան փողոցում Վիլիսը բախվել է թիթեղյա պաշտպանիչ պարսպին և 12 մ բարձրությունից ընկել շինության համար փորվող փոսի մեջ՝ քարերի վրա. կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Վիլիս մակնիշի ավտոմեքենան Սարալանջի ճանապարհից դեպի Տերյան փողոց ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել  Տերյան փողոցում կատարվող շինարարության համար որպես անվտանգության պատ տեղադրված  թիթեղյա պարսպին և մոտ 12 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել շինության համար փորվող փոսի մեջ՝ ապառաժ քարերի վրա:Այս մասին  տեղեկացնում   է   shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը:

Ժամանել է նաև ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Վելյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել ե նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը  տեղեկությունը փոխանցել է  ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի  պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հ. Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը:

Վարորդին առաջինը օգնության են հասել նշված վայրում շինարարական աշխատանքներ  կատարողները, ովքեր մինչև շտապօգնության  ժամանումը տեղում բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով