ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ս.Դավիթ 6 հասցեի բարձրահարկ շենքի տանիքին պատանիներ են խաղում:
Նախարարության ծառայողները բացատրական աշխատանք են տարել և իջեցրել վերջիններիս:
ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր բնակիչներին՝ ցուցաբերել զգոնություն և կողպված պահել տանիք տանող մուտքերի դռները՝ հետագա վտանգներից ու դժբախտ ելքով պատահարներից խուսափելու համար: