Կան շահեր, կան հաշվարկներ, կան տակտիկական, կամ ստրատեգիական դաշինքներ, դա արդեն ուրիշ բան է, սակայն դա արդեն անշահախնդիր հարաբերություն չէ

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փրկիչը փրկիչ է, անկախ նրանից թե մարդ է, կամ երկիր, կամ երկրների ալյանս,- ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Այն մարդիկ, ովքեր ծաղրում են մարդ-Փրկչի գաղափարը, նույն ջերմեռանդությամբ փրկիչ են ման գալիս դրսերում, արդեն երկրների տեսքով։

Փրկիչը փրկիչ է, անկախ նրանից թե մարդ է, կամ երկիր, կամ երկրների ալյանս։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե չենք ընդունում Փրկիչ երեւույթն, ապա պետք է հետեւողական լինենք։

Կան շահեր, կան հաշվարկներ, կան տակտիկական, կամ ստրատեգիական դաշինքներ, դա արդեն ուրիշ բան է, սակայն դա արդեն անշահախնդիր հարաբերություն չէ։

Առհասարակ պետք է հասկանալ “փրկիչ” հասկացության փիլիսոփայությունը, եթե որեւէ երկիր գալիս է քեզ փրկելու, նշանակում է կա մի 3-րդ մեկը, ումից քեզ պետք է փրկի, այսինքը պետք է լինի եռանկյուն’ մեկը գալիս է մյուսի դեմ, օգտագործելով քեզ։ Դա արդեն այլ հասկացություն է, այլ հետեւանքներով ու ամենատխուր այն է, որ եռանկյան երկու կողմերը’ փրկիչն ու ումից քեզ պետք է փրկեն, որպես կանոն գալիս են համաձայնության քո հաշվին։

Եւ ամեն անգամ, երբ հերթական մի նոր ուժ եք հրավիրում ձեզ մոտ, ձեր խնդիրները լուծելու համար, ավելի է բարդանում վիճակը’ եռանկյունը դառնում է քառանկյուն, հետո հնգանկյուն … ու այդ բոլորին պետք է բավարարեք։

Ու այդպես ամեն անգամ ձեր հաշվին մի նոր շահառու եք ձեր տուն ներս թողնում’ այլապես հերթական Փրկչի ինչ … եք դուք պետք»,- գրել է Դանիելյանը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով