Դեգրադացումն ու բնօգտագործումը՝ ուղիղ գծով փոխկապակցված.«Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանում հողերի դեգրադացիայի խնդիրը տարիներ շարունակ քննարկվել է, լուծման ուղիներ են որոշվել, գործողությունների ծրագրեր կազմվել: Բայց այդ խնդիրը այսօր էլ կա, եւ այն սպառնում է ընդհանրապես ժամանակակից աշխարհին: Մասնագետները հողերի դեգրադացիայի խնդիրը երբեք առանձին չեն քննարկում, այն ներառվում է ընդհանուր՝ անապատացման խնդրի համապատկերում: Դրա համար էլ տարիներ առաջ հողերի ձեւախեղման դեմն առնելու համար մշակվեցին եւ ընդունվեցին անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագիրը եւ պայքարի ռազմավարությունը: Երեկ էլ կառավարության նիստում չզեկուցվող հարցերի շարքում Հայաստանի Հանրապետությունում հողերի դեգրադացիայի չեզոքացման ծրագիրը հաստատվեց:
Սա խնդիր է, որ մշտապես կա. ամենատարբեր տարիների մոտավոր հաշվարկների համաձայն՝ Հայաստանի տարածքի 7233 կմ քառ.-ը (24.3 տոկոս) գտնվում է անապատացման ռիսկի գոտում, 14519 կմ քառ. (48.8 տոկոս) տարածք (Լոռու եւ Տավուշի մարզերում 900-1000-ից մինչեւ 2000-2200 մ, իսկ ներքին շրջաններում 1500-1600-ից մինչեւ 2800-3000 մ բարձրությունները) անապատանում է, որն ավելի արագանալու է կլիմայի գլոբալ փոփոխության հետեւանքով: Միայն տարածքի 6742 կմ քառ.-ի (22.6 տոկոս) վրա առայժմ անապատացման պրոցեսներն արտահայտված չեն»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով