Տաք օդի ալիքը Հայաստանում կընդհատվի ապրիլի 10-ից

 

Արաբական թերակղզուց ներթափանցած տաք օդի ալիքը հանրապետության տարածքում առաջացրել է անոմալ բարձր ջերմային ֆոն։  Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ ապրիլի առաջին տասնօրյակում նմանատիպ բարձր ջերմաստիճան Հայաստանում վերջին անգամ դիտվել է 1975 թվականին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ապրիլի 7-ին ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Մեղրիում՝ +29, Արարատյան դաշտում մինչև +26, սակայն ըստ կանխատեսման՝ այսօր և վաղը Սյունիքի հովիտներում կգրանցվի +30․․․+32, իսկ Արարատյան դաշտում և Երևանում +27․․․+29 աստիճան, որը կլիմայական նորմայից բարձր է 8-ից 10 աստիճանով։

Տաք օդի ալիքը Հայաստանի տարածքում կընդհատվի ապրիլի 10-ից՝ իր տեղը զիջելով Սև ծովից մոտեցող ցիկլոնին։

Ապրիլի 10-14-ը շրջանների զգալի մասում՝ հատկապես կեսօրից հետո, սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ:  Ամպրոպների ժամանակ քամու ուժգնացումը 20-25մ/վրկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օդի ջերմաստիճանի նվազումը կսկսվի ապրիլի 10-ից և ապրիլի 10-13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում, ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով՝ մոտենալով կլիմայական նորմային։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով