Մահացել է փաստաբան Սեդրակ Ասատրյանը

 

Կորոնավիրուսից 58 տարեկանում մահացել է «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս մասին Իրավաբան․net–ին տեղեկացրել է գրասենյակի ավագ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը։

Սեդրակ Ասատրյանը 2003 թվականից «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրենն էր:

Սեդրակ Ասատրյանն իր վստահորդների շահերը ներկայացրել է, օրինակ, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում, ՀՀ ԿԱ Պետական Եկամուտների Կոմիտեում: Մասնագիտանում է նաև տնտեսական հանցագործությունների ոլորտում իրավունքի պաշտպանության հարցերում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2000-2009թթ. աշխատել է Երևանի Քաղաքապետարանին կից «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների» կենտրոնում` որպես տնօրենի տեղակալ:

2004-2005թթ. Սեդրակ Ասատրյանը եղել է Դիլիջանի քաղաքապետի խորհրդական:

2010 թ. հուլիսին մասնակցել է USAID-ի կազմակերպված դասընթացներին, ԱՄՆ Օհայո նահանգի Ցինցինատ քաղաքում: Պարբերաբար մասնակցում է գիտագրթական հաժողովների, վերապատրաստվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրնրեում կազմակերպվող մասնագիտական դասընթացներում։

Բազմաթիվ հոդվածների, ինովացիոն առաջարկությունների հեղինակ է, ինչպես նաև «ՀՀ Նոր աշխատանքային օրենսգիրք, Աշխատանքային պայմանագրեր» (Գիրք 1) և «ՀՀ Նոր աշխատանքային օրենսգիրք, Գործատուի ներքին և անհատական իրավական ակտեր» (Գիրք 2) գրքերի համահեղինակ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով