Վերջերս մի հայտնի գործով, որը գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վարույթում, ՄԻԵԴ-ի կողմից ուղարկված գրությունները ստանում եմ փոստային առաքմամբ ուղարկվելուց երեք-չորս ամիս անց, ընդ որում գրություններից մեկը վերաբերում էր դատարանի կողմից սահմանված ժամկետում տեղեկատվություն տրամադրելուն, դիրքորոշում հայտնելուն: Ուշացման պատճառ դիտել եմ կորոնավիրուսը, ըստ այդմ ՝ փոստային առաքումների վատ աշխատանքը:
Այսօր իմ գործընկեր հայտնի իրավապաշտպաններից մեկը տեղեկացրեց, որ դրա պատճառը Հայաստանի կառավարությունն է, որի թեթև ձեռքով ՄԻԵԴ-Ի վարույթում գտնվող նմանատիպ գործերի հետ կապված դատարանի կողմից ներկայացվող ժամկետի նշմամբ գրություններն ուշ են ուղարկում հասցեատերերին, որպեսզի ժամկետի խախտմամբ դառնան իրավական հետևանքներ չառաջացնող գրություններ:
Եթե դա այդպես է, նշանակում է տեղի է ունեցել հանցագործություն, ինչպես պետական լիազոր մարմինների, այնպես էլ՝ լիազոր մարմինների կողմից: Եթե դա այդպես է, նշանակում է գործում է հանցավոր խումբ, որի թելերը կարող են բարձրանալ վերև, որոնց պետք է խստագույնս պատժել, իսկ եթե չեք պատժելու, ինչո՞վ եք նախկիններից տարբերվում, ա՛յ ապիկարներ:
Լևոն Բաղդասարյան
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն