Հրդեհ Նորաբաց գյուղում

Ապրիլի 9-ին, ժամը 17:16-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաբաց գյուղում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում գտնվող տներից մեկի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։32-ին, մարվել՝ 17։38-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ), խորդանոցը (8 քմ) և մասամբ՝ լոգարանի առաստաղը (3 քմ)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով