Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

 

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 15-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 16-17-ը, 19-ին՝ հիմնականում կեսօրից հետո, առանձին շրջաններում, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-20-ը պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ`  աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երևան քաղաքում՝

Ապրիլի 15-ի ցերեկը, 16-17-ը, 18-ի գիշերը, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Երևան քաղաքի ապրիլի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                27.00C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                    0.00C (1980 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`               13.40C

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով