Ով կփոխարինի Օնիկ Գասպարյանին.«Հրապարակ»

«Ըստ իշխանությունների, հինգշաբթի օրն իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։ ԳՇ պետի թեկնածուների անուններ են շրջանառվում․ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյան, որը չի միացել Փաշինյանի հրաժարականի պահանջին, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Ջալալ Հարությունյան եւ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյան։

Մենք Դավթյանին հարցրինք՝ ստացե՞լ է նման առաջարկ։ «Ես տեղյակ չեմ»։ Ձեզ առաջարկ արե՞լ են, թե՞ ոչ։ «Ես ոչ մի բանից տեղյակ չեմ»։ Եթե անեն, կընդունե՞ք։ «Չեմ ուզում ոչ մի մեկնաբանություն տալ»։ Հիշեցնենք, որ Դավթյանը 2018-2020 թթ․ ԳՇ պետն էր, ազատվեց մեր հրապարակումից հետո, երբ կարանտինի օրերին որդու հարսանիքն էր անում»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութն  ամբողջությամբ  կարդացեք թերթի  այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով