Փաշինյանը կարող է իրականացնել անգամ Վանո Սիրադեղյանի ասած քայլը

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիրավի ճիշտ է ասացվածքը, որ բանակաշինության վրա փող խնայելով փոխարենը կկառուցես գերեզմաններ:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը դա ապացուցեց գործնականում: Նա խայտառաակեց ոչ միայն բանակն, այլ նաև տնտեսությունը, եկեղեցին, դպրոցը, մշակույթը… Նրա ընդդիմադիրներին, ըմբոստացողներին փորձում են լռեցնել և ճնշել նրա համակիրները և «հեղափոխության պահապանները»: Փողոց դուրս եկած ակտիվիստներին էլ բացահայտ կերպով ճնշում ու կաշկանդում են ուժային կառույցների ներկայացուցիչները, շատ հաճախ անթաքույց օգտագործելով անգամ դիպուկահարներին:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այստեղ հարկ է հիշել, որ Փաշինյանի քաղաքական կնքահայր և գուրու Վանո Սիրադեղյանն 1996-ին ասում էր. «Եթե չես կարողանում արդյունաբերությունը աշխատացնես, ուրեմն 8 հատ ջրի մեջենա պիտի ունենաս դրա համար:Էսքան գործազուրկ կա, ուրեմն էսքան ջրի մեքենա է պետք դրա համար: Գոնե 800 մարդ էլ պետք է սպանել, ավելի շատ էլ մարդ կվիրավորվեր, կգնար իրա գործին»:

 

 

2019-ի ապրիլի 17-ին Հայաստանում ոստիկանների աշխատավարձը բարձրացվեց միջինը 20 տոկոսով: Երեկ` մարտի 25-ի կառավարության նիստի ընթացքում, Փաշինյանը ոստիկանների աշխատավարձը բարձրացրեց ևս  97,5 %-ով: Իսկ Փաշինյանի պարգևատրումների և պատիժների ընդարձակ համակարգին ծանոթ ենք արդեն բոլորս: Նա դրամ և կոչումներ է բաշխում միմիայն իրեն ենթարկվողներին ու անվերապահ օգտագործվողներին: Ինչը նշանակում է, որ չի բացառվում նաև, որ Փաշինյանը գործնականում կփորձի իրականացնել նաև Վանո Սիրադեղյանի ասածը:

 

 

Հայկ  Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով