Նա հերոսի իրական կերպար էր, երիտասարդ սերնդի համար՝ ոգեշնչման աղբյուր.Վազգեն Մանուկյան

                                                                    ՑԱՎԱԿՑԱԳԻՐ

Կյանքին հրաժեշտ տվեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, մարդ, որ խորհրդանշում էր Արցախյան ազատամարտի հաղթանակը, հայ զինվորի ամուր ու մարտնչող ոգին:
Նա հերոսի իրական կերպար էր, երիտասարդ սերնդի համար՝ ոգեշնչման աղբյուր:
Լեգենդար հրամանատարի մահն է՛լ ավելի ցավալի ու դառն է, երբ գերեվարված է նրա ազատագրած Շուշին:
Սիրելի՛ Կոմանդոս, խոստանում ենք, որ Շուշին կրկին կազատագրվի և հոգիդ կխաղաղվի երկնային կյանքում:

Վազգեն Մանուկյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով