Իլհամը սկսեց «տարածքներ՝ գերիների դիմաց» ծրագիրը.Գագիկ Համբարյան

 

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը  ֆեյսբուքյան իր  էջում գրել է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

«Ի՞նչ է պատասխանելու դավաճան Նիկոլը:

Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի բռնապետը պատերազմի ժամանակ իր մոտ հայտնված հայ գերիների հարցը դարձնելու է շանտաժի առարկա և օգտագործելու է էլ ավելի Հայաստանին նվաստացնելու և մաքսիմալ օգուտներ ստանալու համար…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեռ պատերազմից հետո էի ասել, որ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը շարունակում է ղեկավարվել դավաճան և կապիտուլյանտ Նիկոլի կողմից, Բաքուն առաջ է տանելու՝ «տարածքներ՝ գերիների դիմաց» ծրագիրը…

Ըստ Mediaport-ի Ադրբեջանցիները Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի հատվածում պահանջում է համատեղ օգտագործման ճանապարհ՝ փոխարենը խոստանալով ազատել 30 ռազմագերիների…Եթե այդ ճանապարհը տրվի, ստացվում է, որ Մարտունու շրջանի հետ կապը մնում է թշնամու հսկողության տակ և կարող է աղետալի հետևանքներ ունենալ մեզ համար, քանի որ Ադրբեջանը տեսնելով, որ «տարածքներ՝ գերիների դիմաց ծրագիրը» իր պտուղները տալիս է Բաքվի համար, նույն Իլհամը չի վարանի և նոր գերիներ կվերցնի՝ դավաճան Նիկոլից պահանջելով նորանոր զիջումների գնալ, այդ թվում նաև տարածքային…

Ըստ Mediaport-ի տեղեկությունների՝ ՀՀ ԱԳՆ-ն դեմ է այդ գաղափարին, սակայն դրան կողմ են արտահայտվել ազգադավ Նիկոլ ու նրա արցախյան կլոն Արայիկը… Mediaport-ը նաև տեղեկացնում է, որ այս հարցի շուրջ բանակցությունները վարում է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը…

«Տարածքներ՝ գերիների դիմաց» ծրագիրը ուղղակի կործանարար է Հայաստանի համար… Դավաճան Նիկոլը և նրա արցախյան դրածոն ուղղակի սպասարկում են Բաքվի շահերը և վտանգ են ներկայացնում Հայաստանի և հայության համար…»,- գրել է Համբարյանը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով