Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործել Նիկոլ Փաշինյանի Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը

Իմ ունեցած տեղեկություններով, Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործել Նիկոլ Փաշինյանի Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը.

«Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը չորեքշաբթի կդիմի Սահմանադրական դատարան՝ բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնեմ, որ 2018թ-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար ՀՀ ԱԺ նշված օրենքում կատարեց հետևյալ լրացումը.
«Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ»։

Սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը օրենքի ուժով կմտնի օրինական ուժի մեջ և Օնիկ Գասպարյանը իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ։

ՀՀ Նախագահին խնդրում, հորդորում և պահանջում եմ ՀՀ Սահմանադրական դատարան ուղարկել բացառապես ՀՀ վարչապետի Ձեզ ներկայացված՝ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին առաջարկությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշվածից զատ ցանկացած այլ գործողություն կդիտարկվի որպես հարված ՀՀ անվտանգությանն ու ՀՀ Զինված ուժերի մարտունակությանը»։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով