Զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունու և Ասկերանի շրջաններում

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր զենք-զինամթերքի վնասազերծման ու պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի քաղաքում, Ծովատեղ գյուղում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում:

«Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ: ԱԻ ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը, «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը, ինչպես նաև ՌԴ ՊՆ և ԱԻՆ սակրավորական ջոկատները շարունակում են ամենօրյա ռեժիմով իրականացնել ինժեներահետախուզական աշխատանքներ և մաքրել Արցախի տարածքը վտանգ ներկայացնող ռազմամթերքից ու պայթուցիկ այլ առարկաներից: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- հայտնում են ԱԻՊԾ-ից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով