Երեւանում 31–ամյա վարորդը Volkswagen–ով վրաերթի է ենթարկել 17-ամյա հետիոտների

Երեւանում, այսօր՝ փետրվարի 12-ին,  վրաերթ է տեղի ունեցել. ժամը 09:10-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 31-այա Մարզպետ Թ.-ն իր վարած Volkswagen մակնիշի  ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայի եւ Մասիսի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ 17-ամյա Կարեն Վ.-ին եւ Երեւանի բնակիչ, 17-ամյա  Կարեն Ս.-ին:

shamshyan.com-ի հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են  «Սուրբ Աստվածամայր»  բժշկական կենտրոն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով