Խաչիկ Ասրյան. Մերժե՛լ Փաշինյան Նիկոլին և նրան իշխանության բերած ու նրա հետ համագործակցած և համագործակցող բոլոր ուժերին

Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները հստակ ցույց են տալիս, որ Հայ ժողովուրդը խստագույնս մերժում  է ինչպես Հայաստանի նախկին իշխանությունների կոռումպացված, թալանչի, Հայրենիքի պաշտպանությունից փախած մորթապաշտներին, այնպես էլ՝ ներկայումս գործող՝ ամերիկահպատակ, թրքապաշտ՝ նույնպես Հայրենիքի պաշտպանությունից փախած Փաշինյան Նիկոլին և նրա լակոտակրատիային:

Հայ ժողովրդը չի մոռացել և չի մոռանալու, որ 2018 թվականի մայիսի 8-ին Հայաստանի Ազգային Ժողովում իրենց քվեարկությամբ պետական հեղաշրջմանը մասնակցել ու ապազգային Փաշինյան Նիկոլին իշխանության են բերել այն կուսակցությունները, որոնք այսօր հանդես են գալիս որպես ընդդիմադիրներ՝ պահանջելով Փաշինյան Նիկոլի հրաժարականը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իմաստուն Հայ ժողովուրդն, առաջնորդվելով սեփական բանականությամբ, այլևս թույլ չի տալու, որ իրեն ներքաշեն հողատու ներկայի ու մերժված անցյալի արատավոր շրջապտույտի մեջ:

Իմաստուն Հայ ժողովուրդն  ուղղակի պահանջո՛ւմ է, որ իրեն առաջնորդեն Ազգային Քրիստոնեական արժեքներ դավանող, սոցիալական-ռազմական պետություն կառուցելու հրամայականով առաջնորդվող, Հայրենիքի պաշտպանության համար կյանքները մշտապես զոհասեղանին դրած Հայածին ուժակիրներն, ովքեր էլ, Հայ ժողովրդի աջակցությամբ և մասնակցությամբ, հաստատապես ձևավորելու են Հայաստանի հաջորդ՝ Ազգային-Քրիստոնյա իշխանությունը և կառուցելու են Քրիստոնյա, ուժեղ, միասնական Հայաստան, ասել է թե՝ Օրենքի ու Արդարության Պետություն:

Հայաստանում 2018 թվականի  ապրիլ-մայիս ամիսներին պետական հեղաշրջմանը մասնակից քաղաքական կուսակցությունները Հայաստանում ոչ թե նոր՝ Ազգային-Քրիստոնյա իշխանության մեջ գտնվելու հույս պետք է փայփայեն, այլ պետք է ապաշխարեն  և քաղաքական պարտադիր պատասխանատվություն կրեն՝ մեր Սուրբ Հայաստանն այսօրվա դառնալի վիճակին հասցնելու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանի հաջորդ իշխանությունը պետք է ձևավորեն միայն Ազգային Քրիստոնական արժեհամակարգ դավանող այն ուժակիրներն, ովքեր Հայաստանի ներքին քաղաքականության դաշտում չեն քարոզել եվրոարժեքներ ու չեն նպաստել հայ հասարակությանն իր ազգային-քրիստոնեական արժեքներից օտարվելուն, Հայաստանի արտաքին քաղաքականության դաշտում երբևէ չեն եղել և՛-և՛-ի քաղաքականության կողմնակիցներ, այլ մշտապես եղել են հայ-ռուսական անխախտ բարեկամության և եղբայրության ջատագովն ու նվիրյալը:

 

«Հայոց Արծիվներ. Միասնական  Հայաստան»

կուսակցության  Նախագահ՝  Խաչիկ Ասրյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով