«Ուրեմն փաստենք՝ Նախագահ Քոչարյանն արդեն իսկ վերադարձել է մեծ քաղաքականություն».Վահե Եփրիկյան

Փաստաբան   Վահե Եփրիկյանը  ֆեյսբուքյան  իր էջում գրել  է.

«Մի խումբ ընկերներ Նախագահի վերջին հարցազրույցից հետո տարածում են՝ Ռ. Քոչարյանը վերադառնում մեծ քաղաքականություն, այնինչ ոչ թե վերադառնում է, այլ արդեն իսկ վերադարձել է, ավելին՝ վերջին շուրջ երկուս և կես տարիների կենտրոնական և կարևորագույն գործիչն է, դավադիր իշխանության հակադիր բևեռի առանցքը՝ կհիշե՞ք ներքաղաքական որևէ գործընթաց, որն ուղղակիորեն, թե անուղղակիորեն շրջանցել է Նախագահին՝ տխրահռչակ վեթթինգից մինչ իրավախայտառակ դատավարություն, դատարանների շրջափակումից մինչև ՍԴ ֊ի դեմ արշավ, սահմանադրական կարգի բազմաթիվ տապալումներից մինչ Արցախի դեմ մեծ դավադրություն …
Մինչդեռ ուսապարկերի երեսպաշտությունը կատարելագործվել է այնչափ, որ հայրենիքի ու բյուրավոր հայորդիների մահը երեք ֊ չորս պատգամավորի կորստով կոմպենսացնող ստահակն այսօր հայտարարում է՝ Նիկոլ Փաշինյանն ունի ամենաբարձր վարկանիշը. սա ապտակ է հայ ժողովրդի ինքնասիրությանն ու ազգային արժանապատվությանն՝ ինչպե՞ս կարող է հազարամյակի մեծագույն դավաճանն առհասարակ ունենալ վարկանիշ, այն էլ՝ ամենաբարձր, մե՞նք, թե՞ սրանք են անասուն՝ միայն բառի ամենաուղիղ իմաստով անասունի համար կարող է վարկանիշ ունենալ իրեն սպանդանոց ուղղորդող նախրապետը։
Ռոբերտ Քոչարյանը մեծ քաղաքականությունում է 2018 թվականի հուլիսի 28 ֊ից՝ ճիշտ այն օրը, երբ ինքը ժամանեց ՀՔԾ՝ իր ժամանմամբ վերջ դնելով նաև《Թավշյա Հեղափոխությունը》՝ Նիկոլը կարծում էր՝ բոլորն իր պես են՝ վախկոտ, կամազուրկ, անսկզբունք, ընչաքաղց, Նիկոլը չէր ճանաչում Նախագահին, ընդ որում՝ չէր էլ կարող ճանաչել՝ թերևս դասակարգային տարբերություն է։
Ինչևէ, ի հեճուկս քվազիքաղաքական կուրտիզանուհիների ինքնախաբեության՝ առանց վարանման կարող եմ փաստել՝ Ռոբերտ Քոչարյանը միակ գործիչն է, ում վարկանիշն անընդհատ բարձրանում է՝ արագ, դանդաղ, շատ կամ քիչ, բայց միայն աճում է, ինչը չի կարելի ասել քայլիշխանական ռահվիրայի մասին, ով երկու տարում ամբողջապես մսխել է լեգիտիմության ողջ պաշարն ու այս իմաստով եթե մինչևիսկ Նիկոլն ունի ամենաբարձր վարկանիշը, ապա դա հաստատապես հազարամյակի մեծագույն դավաճանի վարկանիշն է։
Պրագմատիզմն ընդդեմ պոպուլիզմի, ճիշտն ընդդեմ կեղծիքի, կանխատեսելիությունն ու փորձն ընդդեմ պատեհապաշտության և ոչ կոմպետենտության, հաղթանակներն ընդդեմ պարտությունների, նվիրումն ընդդեմ դավաճանության, ներգաղթն ընդդեմ արտագաղթի, զարգացումն ընդդեմ դեգրադացիայի, անկախությունն ընդդեմ վասալության՝ ի դեմս Նախագահ Քոչարյանի ու սույն իշխանության՝ այս և այլ բազմաթիվ տարբերություններն արդեն իսկ ակնբախ են, հետևապես անկարելի է՝ իրավամբ քաղաքացին պետականակերտ Նախագահի փոխարեն տուրք տա պետականախույսերին։
Ուրեմն փաստենք՝ Նախագահ Քոչարյանն արդեն իսկ վերադարձել է մեծ քաղաքականություն, Նախագահ Քոչարյանի առաջնորդությամբ ազատվելու ենք ապազգային ու հակապետական խարանից, Նախագահ Քոչարյանի հետ պատռելու ենք《ժողովրդի դեմքին ժպիտ կա》կեղծ դիմակն ու ընթանալու են հզոր գալիքին ընդառաջ՝ գլուխներս բարձր և արժանապատիվ»,-գրել  է Եփրիկյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով