Շախմատի սիրահար Սերժ Սարգսյանը հարցազրույցում հավանաբար խոսել է շախմատի լեզվով և տերմինաբանությամբ.Հովհաննես Խաչատրյան

Հովհաննես Խաչատրյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է.

««Շախմատի սիրահար Սերժ Սարգսյանը հարցազրույցում հավանաբար խոսել է շախմատի լեզվով և տերմինաբանությամբ։
Արմնյուզ հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով 2018 թվականի իր հրաժարականին, ասաց, որ իրեն կանգնեցրել էին «ցուգցվանգի» առջև։
«Ցուգցվանգը» խաղաքարերի դիրք է շախմատում, որտեղ կողմերից մեկը օգտակար քայլ չունի, այսինքն՝ ցանկացած քայլ հանգեցնում է մատի, կամ վատթարացնում է իրավիճակը։ Այսօր «ցուգցվանգ» տերմինը օգտագործվում է շատ մարզաձևերում ինչպես նաև քաղաքականության մեջ։
Սերժ Սարգսյանը հավանաբար նկատի ուներ, որ իր ցանկացած քայլ այդ իրավիճակում կհանգեցներ իրավիճակի ավելի սրմանը, հետևաբար ինքը ընտրել է հրաժարականը։
Հ.Գ. Ահա թե ինչու նա չգնաց արյունահեղության»»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով