Փաշինյանին Ֆեյսբուքում քննադատելու պատճառով աշխատանքից ազատվել է ԲԷՑ-ի 3 բարձրաստիճան աշխատակից. «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին Ֆեյսբուքում քննադատելու պատճառով աշխատանքից ազատվել են «Բարձրավոլտ էլեկտրա­ցանցեր» ՓԲԸ-ի 3 բարձրաստիճան աշխատակիցներ՝ Վահե Մարտիրոսյանը, որը գլխավոր տնօրենի տե­ղակալն էր, Գևորգ Վիրաբյանը՝ իրա­վական հարցերով խորհրդատուն, և Գոռ Մարտիրոսյանը՝ ֆինանսական բաժնի տնօրենը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեղեկությունը նախ փորձեցինք ճշտել Գևորգ Վիրաբյանից, սակայն նա հարցին պատասխա­նելու փոխարեն նախ փորձեց ճշտել, թե որտեղից է մեզ տեղեկությունը:

«Ձեզ ո՞վ է ասել, հիմա ինձ էլ տեղե­կություն է հասել, որ Դուք ինձ գումար եք պարտք»,- ասաց նա: Խնդրեցինք հարցին պատասխանել, ասաց, որ իրեն չեն հեռացրել, շարունակում է աշխատել, սակայն մենք ԲԷՑ-ի մեր աղբյուրներից լրացուցիչ ճշտեցինք և համոզվեցինք, որ այս պահին Վիրաբյանը ԲԷՑ-ում այլևս չի աշխա­տում:

Մեզ հաջողվեց կապ հաստա­տել գլխավոր տնօրենի արդեն նախ­կին տեղակալ Վահե Մարտիրոսյանի հետ: Մարտիրոսյանը հաստատեց, որ իրեն աշխատանքից ազատել են, հար­ցրինք՝ քննադատության համար են ազատել, և արդյոք պատրաստվում է դատական ճանապարհով վերա­կանգնել իր ոտնահարված իրա­վունքները, սակայն նա ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կապվեցինք նաև Գոռ Մարտիրոսյանի հետ, նա էլ ասաց, որ հանգստի մեջ է և այդ հարցը չի մեկնաբանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով