Monthly Archives: Փետրվարի 2021

Մարտի 1-ին ցույց անելու Նիկոլի կոչը ապացուցում է նրա պարտված լինելը.Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ   Վահան Բաբայանը  ֆեյսբուքյան  իր էջում գրել  է. «Մարտի 1-ին ցույց անելու Նիկոլի կոչը ապացուցում է նրա պարտված լինելը: Սա այն ապացույցն է,որ սույն կապիտուլյանտը մինչև մարդկանց չտանի բախման մայրաքաղաքում չի հանգստանա:Սրանից վատ հոտ է գալիս: Անհույս վիճակում հայտնված նա պատրաստ է ամեն գնով պահել իր աթոռը»,-գրել  է  Բաբայանը

Մարտի մեկը վերածվում է պետության ու հակապետության պայքարի.Արա Վարդանյան

Մարտի մեկը վերածվում է պետության ու հակապետության պայքարի։ 2008-ին պետությունը ի դեմս Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հաղթեց։Այս  մասին  ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է Արա  Վարդանյանը: 2021-ին հաղթողին մենք ենք որոշելու, այո միայն մենք։ Կամ մենք բոլորով կգնանք Բաղրամյան պողոտա, կամ էլ այս անգամ կհաղթի հակապետությունը։ Կրկին ամեն ինչ մեր ձեռքերում է, միայն մեր։ Մի սպասեք այլոց… Կարդալ ավելին »

Դեռեւս 2019-ի փետրվարից պահանջել եմ ապագա կապիտուլյանտի հրաժարականը.Էդուարդ Շարմազանով

Դեռեւս 2019-ի փետրվարից     պահանջել  եմ   ապագա կապիտուլյանտի հրաժարականը։Այս  մասին  ֆեյսբուքյան  իր  էջում գրել է  Էդուարդ Շարմազանովը: 2 տարի պահանջվեց,որ քաղաքական ,հասարակական եւ ինչու չէ զինվորական դերակատարները գային իմ կարծիքին։ Ուշադիր կարդացեք 2 տարի առաջ արված գրառումս ու համոզվեք ,թե ով էր ճիշտ … Էդուարդ Շարմազանով 20.02.2019թ։ «Նիկոլն ու իր իշխանությունը, հետևողաբար չեն ցանկանում… Կարդալ ավելին »

Գլխավոր շտաբը կատարում է իր առաքելությունը, իսկ դրա ճանապարհին այս իշխանությունը ազգային անվտանգության սպառնալիք է, որին ճանապարհից շտապ պետք է հեռացնել․ Տիգրան Աբրահամյան

  «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․ «Ասում են՝ Զինված ուժերի գլխավոր շտաբը պետք է չեզոքություն պահպանի կամ ներքաղաքական հարցերին չներգրավի։ Իսկ ո՞վ է ասում, որ սա ներքաղաքական հարաբերությունների հարց է։ Սա վաղուց ազգային խնդիր է դարձել և ուղիղ առնչվում է… Կարդալ ավելին »

Արագածոտնի մարզում Opel-ը, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր

Փետրվարի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:45-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 44-ամյա Հայկ Ավագյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, վթարի հետևանքով վարորդ Հ. Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական… Կարդալ ավելին »

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 265, մահվան՝ 4 նոր դեպք

  Հայաստանում փետրվարի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 265 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 172 058-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 3192 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Փետրվարի 28-ի դրությամբ մահվան… Կարդալ ավելին »

Եվս մեկ աղմկահարույց որոշում.Փաշինյանը անասնապահությամբ զբաղվող երիտասարդին պաշտոնի է նշանակել. hraparak.am

  Իր սեռը «արու» ներկայացրած  Դավիթ Սարգսյանին Դիլիջան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու Նիկոլ Փաշինյանի սկանդալային որոշման աղմուկը դեռ չի մարել, նոր աղմկահարույց  նշանակման մասին է մեզ հայտնի դարձել, այս անգամ՝ Լոռու մարզի համայնքներից մեկում: Երեկ՝ փետրվարի 26-ին Նիկոլ Փաշինյանը Տիգրան Մխիթարյան անուն ազգանունով մի երիտասարդի է  նշանակել  խոշորացված  Թումանյան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Թումանյան համայնքը… Կարդալ ավելին »

Հրդեհ բնակարանում. կա տուժած

Փետրվարի 27-ին, ժամը 20։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Առինջ թաղամասի 2/14 շենքի 4-րդ հարկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Պարզվել է, որ… Կարդալ ավելին »

Հրդեհ Նիկոլ Դումանի փողոցում

Փետրվարի 28-ին, ժամը 04:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նիկոլ Դումանի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։36-ին, մարվել՝ 04։40-ին։ Երկհարկանի տան 1-ին հարկի հյուրասենյակում (20 քմ) այրվել է կահույք, ջերմահարվել՝ հյուրասենյակի… Կարդալ ավելին »

ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ, Լարսի ռուսական կողմում կա մոտ 480 կուտակված բեռնատար

  Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վանաձոր-Դիլիջան և Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր… Կարդալ ավելին »