Դեռեւս 2019-ի փետրվարից պահանջել եմ ապագա կապիտուլյանտի հրաժարականը.Էդուարդ Շարմազանով

Դեռեւս 2019-ի փետրվարից     պահանջել  եմ   ապագա կապիտուլյանտի հրաժարականը։Այս  մասին  ֆեյսբուքյան  իր  էջում գրել է  Էդուարդ Շարմազանովը:

2 տարի պահանջվեց,որ քաղաքական ,հասարակական եւ ինչու չէ զինվորական դերակատարները գային իմ կարծիքին։
Ուշադիր կարդացեք 2 տարի առաջ արված գրառումս ու համոզվեք ,թե ով էր ճիշտ …
Էդուարդ Շարմազանով 20.02.2019թ։
«Նիկոլն ու իր իշխանությունը, հետևողաբար չեն ցանկանում նկատել, որ Արցախի հարցի հայանպաստ լուծումից է կախված մեր հայրենիքի հետագա ճակատագիրը և կեղծ օրակարգեր են առաջ քաշում։
Հայաստանի պոպուլիստական իշխանությունը չունի որևէ լուրջ հայեցակարգ Արցախյան հարցում։ Ավելին, Դուշանբեի վերելակն ու Դավոսի նախապես չպլանավորված, պատահական հանդիպումը դրա ապացույցն են։
Նիկոլի իշխանությունն ի զորու չէ սթափ գնահատել իրավիճակը։ Դատեք ինքներդ։ ԱՄՆ դեսպան Միլսը ուղիղ և բաց տեքստով խոսում է տարածքներ խաղաղության դիմաց ձևակերպումից, Նիկոլն ասում է՝ հեռացող դեսպանի հայտարարություն է, Բոլթոնը Երևանում ուերձ հղում հայ հանրությանը, ասում է՝ հրաժարվեք ձեր պատմական կաղապարներից, Նիկոլը լռում է, Ալիևը շարունակաբար սպառնում է Արցախին և Հայաստանին, Նիկոլը նրան համարում է կիրթ և նորմալ անձնավորություն։
Փաշինյանը կամ մոլորության մեջ է, կամ ինքն է ժողովրդին մոլորեցնում։ Երկու դեպքում էլ նա պետք է հեռանա։
Հ.Գ. Ազգային արժեքային համակարգի հենքի վրա քաղաքական լայն համախմբումն այլընտրանք չունի: Պոպուլիզմը պետք է տեղ չունենա իշխանության մեջ»
20.02.2019թ։
Ազգ։
Բանակ։
Հաղթանակ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով