«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Առաջնորդ Խաչիկ Ասրյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

 

Հայոց  Արծիվներ. Միասնական  Հայաստան» կուսակցության Առաջնորդ Խաչիկ Ասրյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ռուսաստան բարեկամական, ռազմավարական դաշնակցային կապերի ամրապնդման, երկու պետությունների միջև քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային կապերի խորացման, ազգային արժեքների՝ Հայրենիք, ընտանիք, Եկեղեցի, պահպանության, ինչպես  նաև՝  Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի կենսական անհրաժեշտության և ներկայության հետ կապված հարցեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հայոց  Արծիվներ. Միասնական  Հայաստան» կուսակցության Առաջնորդ Խաչիկ Ասրյանը վերահաստատել է կուսակցության անխախտ դիրքորոշումը, այն է՝ Հայաստանի զարգացող և հզորացող ապագան կախված է բացառապես բարեկամ և ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի հետ ազնիվ  համագործակցությունից:

 

«Հայոց  Արծիվներ. Միասնական  Հայաստան»  կուսակցության

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

տեղեկատվության և  հասարակության  հետ  կապերի  բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով