Գեներալներին գործից հանելով Նիկոլը վերջնականապես կքանդի Հայաստանի բանակը.Վահան Բաբայան

«Գեներալներին գործից հանելով Նիկոլը վերջնականապես կքանդի» Հայաստանի բանակը:Այս  մասին  ֆեյսբուքյան  իր  էջում  գրառում է  արել  Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ   Վահան Բաբայանը:

«Մի պահ պատկերացնեք,որ այդ հայտարարությունը ստորագրած մարդկանց հեռացնում են,ով՞ է գալիս նրանց փոխարինելու:Իրականում սա բանակի քայքայման արդեն երկրորդ էտապն է:Առաջինը սկսվեց 2018-ին երբ բանակից դուրս եկան Արցախյան առաջին պատերազմի հրամանատարները,նրանց վրա քրեական գործեր հարուցվեցին և այլն:
Հիմա մնացած փորձառու զինվորականների հերթն է:
Հայաստանի ժողովուրդը չի գիտակցում թե սա ինչ է նշանակում,սա Հայաստանի վերջն է»,-գրել  է Բաբայանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով