Արայիկը փորձում էր «հարվածել» պարզ է չէ՞ միայն և միայն Սերժ Սարգսյանին,ով ի տարբերություն իրենց փնթի կառավարմանը և բանակի քայքայմանը,ստեղծեց բանակ և հաղթեց պատերազմ.Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության  նախագահ  Վահան Բաբայանը   գրել է.

««Արցախի ղեկավարը այսօր ասում է «Ստեփանակերտի առաջնագծում պաշտպանական դիրք չունեինք, Շոշի ուղղությունը, Ղայբալու-Արմենավան հատվածը պաշտպանված չէին» բայց մոռանում,որ դրա պատասխանատուն առաջին հերթին ինքն է եղել ու էս ապիկարը դեռ մինչ պատերազմը իրեն իրավունք էր վերապահում գնահատականներ տալ 2016թ ապրիլյան իրադարձություններին,երբ մատնանշում էր,որ Ստեփանակերտի երկինքը այն ժամանակ պաշտպանված չի եղել իսկ իր սիրելի Նիկոլի և իր օրոք պաշտպանված է:
Նա մասնավորապես ասում էր «2016-ի ապրիլին Ստեփանակերտի երկնքում սավառնում էին բազմաթիվ ադրբեջանական ԱԹՍ-եր»,բայց դե միայն սավառնում էին և մտածում էին հարվածեն թե չէ..իսկ ինքը`Արայիկը դրանով փորձում էր «հարվածել» պարզ է չէ՞ միայն և միայն Սերժ Սարգսյանին,ով ի տարբերություն իրենց փնթի կառավարմանը և բանակի քայքայմանը,ստեղծեց բանակ և հաղթեց պատերազմ:
Պատկերացնում՞եք չէ այսօր սա նման բան է ասում և շատերը մոռացել են նրա այդ ամպագոռգոռ ելույթը արցախյան երկնքի մասին ու մի ամոթանք էլ չեն տալիս:
Թե ինչքանով էր պաշտպանված Ստեփանակերտի երկինքը բոլորս տեսանք 44 օր,բայց նրա ասած բարբաջանքները ապրիլյանի մասին այն ժամանակ որակվեցին,որպես ճշմարիտ խոսք և կրկին օգտագործվեցին ապրիլյան հաղթանակը նսեմացնելու համար»,-գրել է  Բաբայանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով