Ակնհայտ երեւում է տեքստը տվել են, «տրիներովկա»  են արել, փորձ են արել, ու բերել կապիտուլյանտի ձեռքը սեղմելու․․Մարգարիտ Եսայանը`Փաշինյանի Գյումրի այցի մասին

Մարգարիտ Եսայանը   ֆեյսբուքյան  իր  էջում անդրադարձել  է Փաշինյանի  
Էս մեր ժողովրդին ոնց եք նսեմացնում, էս ինչ տգեղ շոու եք սարքել, այ ուսապարկեր, մարդկանց ոնց եք նսեմացնում,ի՞նչ իրավունքով, ո՞ր օրենքով, էս ո՞ւմ մտքի գռեհիկ թռիչքն է․․․․Հա, բոլոր ժողովուրդների մեջ լինում են տարբեր մտավոր, կրթական, քաղաքական, մշակութային, մարդկային եւ այլ ցենզեր ունեցող անհատներ, էս ոնց եք բոլորին գտել, բերել գցել եք Շիրակի մարզի ճանապարհներին․․․Դուք ձեր արածից չեք ամաչո՞ւմ․․․․Մարդիկ ափսոս են, ձեր տգեղ մտքերը մի փորձարկեք ժողովրդի տարբեր բնազդների վրա․․․Ձեր մեկօրյա «կայֆի» համար, էս ոնց եք ստորացնում ժողովրդի էս խեղճ անդամներին, էս մարդկանց, որ, ակնհայտ երեւում է տեքստը տվել են, «տրիներովկա»  են արել, փորձ են արել, ու բերել կապիտուլյանտի ձեռքը սեղմելու․․Որքա՞ն երկար եք լամպը ձեռքներիդ շրջել գյուղերում, այս կարգիներին գտնելու նպատակով, որքա՞ն․․․Ո՞ր ախմախ գյուղապետերն են զեկուցել, թե իրենց գյուղում կան էդ կարգի ճառ ասողներ․․․Զեկուցելուց հետո որքա՞նէ եղել նրանց օրվա վարձը․․Որքա՞ն․․․․Խեղճուկրակ, անթրաշ, խեղճացած․․․Ամոթ, շատ մեծ ամոթ․․․Մի ամբողջ ժողովորդի դարձնում եք մեկանգամյա օգտագործման․․
Ձեր   հեղինակած ողբերգությունը պատերազմով եւ հայրենիքը ծախելով, փաստորեն չավարտվեց, դեռ շարունակվում է ձեր դիակապտությունը, դեռ շարունակվում է մարդկանց ոչնչացնելու, իրի տեղ օգտագործելու ոճրագործությունը․․․Խելագարվել կարելի է․․․Այ, չմոներ, այ չկայացածներ, այ կապիտուլյանտներ, այ հողատուներ, այ բոշեք: Մեր արժանապատիվ ժողովրդից էս ինչ եք քամում․․Գետինը մտնեք․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով