Վաղարշակ Հարությունյանն ընդունել է գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովին

Հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության ուղղություններով շտաբային բանակցությունների մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովին::

ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը ՀՀ պաշտպանության նախարարին  տեղեկացրել է շտաբային բանակցությունների ընթացքում կատարված աշխատանքների ամփոփված արդյունքների և հետագա համատեղ ծրագրերի մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմ փոխգործակցության և, ըստ նախանշված ուղղությունների, քննարկումների շարունակման, ինչպես նաև ծրագրված առաջիկա աշխատանքների իրականացման վերաբերյալ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով