Տոնական միջոցառումների փոխարեն՝ ըմբոստության ալիք.«Հրապարակ»

«Հրապարակ»   թերթը  գրում  է.«Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձին տոնական մեծ հանդիսություններ չեն լինելու։ Հայտնի չէ նաեւ՝ հունվարի 28-ին բարձրաստիճան պաշտոնյաների այց Եռաբլուր նախատեսվա՞ծ է, թե՞ ոչ։ Վարչապետի խոսնակը շատ դժվար է կապի դուրս գալիս լրագրողների հետ։ Իշխանական մեր աղբյուրները, սակայն, չբացառեցին, որ Փաշինյանը փոքր խմբով կայցելի Եռաբլուր, թեեւ ավանդական, ամենամյա համերգ-տոնախմբություն այս տարի չի լինի:

Տոնական միջոցառումների փոխարեն հունվարի 28-ին ըմբոստության ալիք է նախապատրաստվում․ ընդդիմությունը, շարքային քաղաքացիները եւ պատերազմի մի խումբ մասնակիցներ ծրագրում են կտրուկ գործողություններ անել կառավարության շենքի մոտ եւ Նիկոլ Փաշինյանին հեռացնել վարչապետի պաշտոնից»,-գրում է թերթը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով