Շուշիի մասին հայտարարությունը՝ Արտաշես Ա-ից մինչև Մոնթե Մելքոնյան հայոց ազգային նախագծի վերացման փորձ է. Էլբակյան

Շուշիի մասին հայտարարությանը խորը նայեք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Էդգար Էլբակյանը։

«Դա հակաՀայաստանի հաղթական հարվածն է կապիտուլացված Հայաստանին։ Դա հայկական ինքնության ու Արտաշես Ա-ից մինչև Մոնթե Մելքոնյան հայոց ազգային նախագծի վերացման փորձ է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատկերացրե՛ք, որ հայրը որդուն պատմի, որ նախքան իրենց ընտանիքի ստեղծումը տան մայրն ընկերություն է արել հարևանի հետ՝ համբուրվելու գնալով Մոնումենտի այգի։ Փաստական առումով դա ճիշտ կլինի, բայց որ պահից ընտանիքում նման տեքստ հնչեց, այդ ընտանիքը՝ որպես գաղափար, կդադարի գոյություն ունենալ։

Չկա սրբազան գաղափար առանց տաբուների։ Եթե հայոց խորհրդարանում Շուշիի հայկականությունը «թավշյա» կասկածի տակ է դրվում, ուրեմն հայոց նախագիծը պարտված է, իսկ Հայաստանը՝ էութենական առումով օկուպացված։

Բարի՜ գալուստ Վիլայաթ-ի Էրմենիսթան…»,- գրել է Էլբակյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով