Մահացել է դերասան Արա Հակոբյանը

Կյանքից հեռացել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասան Արա Հակոբյանը: Այս մասին հայտնում է թատրոնի ֆեյսբուքյան էջը։

«Մեծ վշտով տեղեկացնում ենք, որ կարճատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի վաստակաշատ դերասան Արա Հակոբյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տիկնիկային արվեստին իր ողջ կյանքը նվիրած մեծն արտիստը միշտ վառ կմնա մեր հուշերում:

Հանգչի՛ր խաղաղությամբ, Վարպե՛տ»,- գրված է հաղորդագրության մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով