Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնային հարցերը պետք է լինեն հողատուի հեռացումն իշխանությունից եւ գերիների վերադարձը։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդուարդ Շարմազանովը:
Մնացած օրակարգերն անիմաստ են ու կեղծ՝ լինեն դրանք արտահերթ ընտրություններ, դեսպանների փոփոխություն , խորհրդարանական հանձնաժողովի ստեղծում կամ ԲԴԽ անդամների ընտրություն։
Հետեւաբար բոլորիս խնդիրը պետք է լինի հողատուի հրաժարականը , այլ ոչ թե քննարկումները, թե ում որտեղ է սա նշանակում:
Մոլորություն է այս հողատու ռեժիմից ազգային ու պետական շահը սպասարկող քայլ ակնկալել։
Ուստի ազգային ներուժը պետք է կենտրոնացնել միմիայն այդ ուղղությամբ։
Ինչպե՞ս։Ե՞րբ։
Սրանք են այն հարցերը,որոնց պատասխանները գտնելու համար պարտավոր ենք լարել մեր միտքը։
Թե չէ հողատուն «պետրոսին» նախարար նշանակեց,իսկ «պողոսին»՝ դեսպան թեմաները, ինչպես կասեր դասականը՝ «քամի» են։
Նմանատիպ նորություններ:
ՆԳՆ մարզային վարչության պետը արցախցի ֆոտոլրագրողին ասում է` «Արցախից ինչի՞ դուրս եկաք, մնայիք Արցախո...
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին (դա օրինական է), գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո, առանց մոն...
Հայաստանյան ներքաղաքական ակտիվ իրադարձությունների ֆոնին անտեսվեց ՌԴ խաղաղապահ զորքերի վերջին ստորաբա...