Հակաիշխանական ստատուսների համար զգուշացվել են.«Հրապարակ»

«Պետական համակարգում աշխատողները լուրջ դժվարություններ ունեն սեփական տեսակետը հայտնելու հարցում։ Մեզ պատմեցին, որ պատերազմից հետո Ֆեյսբուքում իշխանություններին քննադատող գրառումների համար խիստ զգուշացումներ են ստացել Հանրային հեռուստաընկերության աշխատակիցները, անգամ՝ օպերատորները, որոնց իր մոտ է հրավիրել Հ1-ի լրատվական հաղորդումների պրոդյուսերը և զգուշացրել, որ «հանգիստ նստեն տեղները»։

Մյուս ահազանգը ստացել ենք Էկոնոմիկայի նախարարությունից, մասնավորապես՝ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բոլոր այն աշխատակիցները, ովքեր դեմ են այս իշխանությանը և հակաիշխանական որևէ գրառում են անում իրենց էջում, ղեկավարները կանչում են և վախեցնում, թե աշխատանքից կհեռացվեն։

Ի դեպ, կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով