Ադրբեջանի իշխանությունները փորձում են հեռու պահել գերիների հարցը իրավական ատյաններից. ՄԻՊ

Ադրբեջանը քաղաքականացնում է գերիների հետ կապված հարցը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանության մարմինները փորձում են հեռու պահել գերիների հարցը իրավական ատյաններից։  Օրինակ՝ նույնը կարող է վերաբերյալ ՄԱԿ-ի տարբեր մարմիններին, ՄԻԵԴ-ին և այդ կերպ քաղաքականացնել, ինչը թույլ տալ չի կարելի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ակնհայտ է, որ այդ հարցը որևէ քաղաքական նշանակություն չունի, չի էլ կարող ունենալ»,- նշեց ՄԻՊ-ը՝ հավելելով, որ չպետք է թույլ տալ, որ վերջիններս փորձեն կապել գերիների վերադարձի հարցը եռակողմ հայտարարության որևէ կետի հետ, որովհետև դա մարդու իրավունքների պաշտպանության պրոցես է, պետք է ապահովել փոխանակման գործընթացը և վերջ։

ՄԻՊ-ն ընդգծեց, որ մեր ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանը հարուցում է քրեական գործեր, ինչը միջազգային իրավունքի կոպիտ  խախտում է։ Իրենք դրա իրավունքը չունեն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով