Դեկտեմբերի 18-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 861 դեպք, 15 մարդ մահացել է

Դեկտեմբերի 18-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 152253 դեպք, որոնցից 131213-ը առողջացած, 2596-ը մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը 648 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17796 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 561013 թեստավորում:

Այսպիսով` դեկտեմբերի 18-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 861 դեպք, 15 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով