Փաշինյանի երկրպագուները, նրա համար կուրծք ծեծողներն ընտրությնների ժամանակ 10.000 դրամով իրենց ձայնը վաճառած մարդիկ են․Ղազինյան

Շատ կզարմանա՞ք,եթե պարզվի, որ Փաշինյանի երկրպագուները, նրա համար կուրծք ծեծողները, ընդդիմադիրներին հայհոյողներն ու անիծողները նույն մարդիկ են, որոնք ընտրությւնների ժամանակ 10.000 դրամով վաճառել են իրենց ձայնը, որոնք քծնել են բոլոր ժամանակների իշխանություններին, հլու-հնազանդ ենթարկվել կրիմինալի հրահանգներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։

«Շատ կզարմանա՞ք,եթե պարզվի, որ Փաշինյանի երկրպագուները, նրա համար կուրծք ծեծողները, ընդդիմադիրներին հայհոյողներն ու անիծողները նույն մարդիկ են, որոնք ընտրությւնների ժամանակ 10.000 դրամով վաճառել են իրենց ձայնը, որոնք քծնել են բոլոր ժամանակների իշխանություններին, հլու-հնազանդ ենթարկվել կրիմինալի հրահանգներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դա հատուկ բուծած տեսակ է, որն իր կյանքում ոչինչ չի ստեղծել, չի կառուցել, բացի բամբասանքից, նախանձից անեծքից ու հայհոյնքից որևէ հոդաբաշխ միտք չի արտաբերել: Նախանձել է իրենից լավ ապրողին, նույնիսկ իրենց ամեն ամիս միանվագ օգնություն տված մարդուն, երազել իրեն ձեռք մեկնող ու օգնող մարդու մահն ու դժբախտությունը:

Դա ազգի տականքն է, որը Փաշինյանի մեջ գտել է իր էության, հոգու և տեսակի խորհրդանիշ, նախանձի ու ատելության բավարարման խողովակ: Հիմա այդ հանրույթը կոչվում է «ժողովուրդ», որին խոստանում է չդավաճանել Փաշինյանը, «ժողովուրդ», որը գիտակցաբար, առանց երկմտելու կործանեց Արցախն ու Հայկական պետականությունը, որը ցնծում է ընդդիմադիր Հայ մարդու մահով:

Այդ «ժողովուրդը», իշխանության փոփոխությունից հետո, կրկին երազելու է իր 10.000 դրամը, կրկին քծնելու է իր լավ ապրող բարեկամին ու հարևանին՝ աղերսելով օգնել իրեն, ավելի բարձր է գոռալու, որ Նիկոլը տականք էր ու ազգի դավաճան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ազգ ջան, մենք իրավունք չունենք պարտվել «ժողովրդին», մենք պետության ու պետականության հիմքն ենք և չպետք է հանձնվենք: Մի՛ լսեք նրանց, մի՛ կարդացեք ինչ են գրում, մի ապականեք ձեր միտքը, հոգին ու բանականությունը:

Իրենցով կզբաղվենք հետո, ու շատ հիմնովին, իսկ հիմա լծվենք գործի, շատ բան կա կառուցելու ու վերականգնելու:

Ի գործ . . .»,- գրել է Ղազինյանը։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով