Ննջեց, որ չխենթանա․ տիկին Ռիտան չէր կարող տեսնել այն ամենը, ինչ կատարվում է․Վիգեն Սարգսյան

 

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա, մասնավորապես, նշել է.

«Ննջեց, որ չխենթանա: Տիկին Ռիտան չէր կարող ականատես լիներ այն ամենին, ինչ կատարվում է Արցախում եւ Հայաստանում: Նա առանց դառնանալու առերեսվեց իր անձի եւ ընտանիքի նկատմամբ դրսեւորված մեծ դավաճանություններին եւ փոքրոգի չարությանը, բայց չէր հաշտվի որբացած Դադիվանքի, նամազով եւ մուղամով լցված Շուշիի եւ հայրենազրկված ժողովրդի իրողության հետ:

Տասնյակ հազարավոր անհատներ եւ ընտանիքներ են երջանկացել տիկին Ռիտայի նվիրումով եւ ջանքերով` լեյկեմիայի եւ աուտիզմի կենտրոններում բուժում եւ խնամք ստացող մանուկներից մինչեւ Հայրենիքի պաշտպանի տանը վերականգնվող զինհաշմանդամներ եւ «Արագիլ» հիմնադրամի ջանքերով արհեստական բեղմնավորման շնորհիվ զավակի արժանացած ընտանիքներ: Պատերազմի ամենածանր տարիներին Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ Երեւան չտեղափոխված եւ Ստեփանակերտի ապաստարաններում դուստրերին մեծացրած եւ դաստիարակած տիկին Ռիտան չէր կարող համակերպվել այս դավաճանության, ցնորքի, կեղծիքի եւ բարոյալքման հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աստված հոգիդ լուսավորի, Մեծ Հայուհի»։

Նախկին նախարարն իր գրառմանը կից հրապարակել է Ռիտա Սարգսյանի կողմից հեղինակած երգը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով