Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել նախօրեին Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետ կապված

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել նախօրեին Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետ կապված։

«Մեր աղոթքները Ավստրիայի ժողովրդի հետ են: Լեռնային Ղարաբաղն արդեն մեկ ամսից ավելի պայքարում է ադրբեջանա-թուրքական ահաբեկչական տանդեմի դեմ: Ես կիսում եմ Ավստրիայի ժողովրդի վիշտը, համբերություն եմ մաղթում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում վիրավորներին»,- թվիթերում գրել է Փաշինյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ նախօրեին Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների արդյունքում չորս մարդ սպանվել է, կան վիրավորներ։ Ահաբեկիչները եղել են ԻԼԻՊ-ի համակիրներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով