Մահացել է գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը. Արամ Գրիգորյան

 

Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատել  է  Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ Արա Գրիգորյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանվել գրիգորյանի նախկին Մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանն էլ ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է․ «Մանվել Գրիգորյանը 1989-1994 թվականների Արցախյան հերոսամարտի լեգենդար հրամանատարներից էր: Մանվելի ղեկավարած ստորաբաժանումները այդ պատերազմում պաշտպանել են Հադրութի շրջանի մեծ մասը, ազատագրել են Մարտակերտի շրջանի 17 գյուղ և Վարանդան՝ Ֆիզուլին:

2016-ի ապրիլյան պատերազմում ևս, լինելով ԵԿՄ վարչության նախագահ, Մանվել Գրիգորյանն անուրանալի դերակատարում ունեցավ թշնամու առաջխաղացումը կասեցնելու գործում:
Ննջիր խաղաղությամբ, գեներալ ջա՛ն»:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանն օրեր առաջ հայտնել էր, որ գեներալը ծայրահեղ ծանր վիճակում է․ «Ամենավատ բանին արդեն պատրաստ ենք»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրա խոսքով՝ պատերազմական իրադարձություններն իրենց ազդեցությունն են ունեցել Գրիգորյանի առողջական վիճակի վրա։ Փաստաբանը նշել էր, որ միջնորդություն են ներկայացնելու դատարան, որ  Մանվել Գրիգորյանը բուժումն արտերկրում շարունակի:

 

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով