Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2175, մահվան՝ 28 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 106424 է, մահվան դեպքերինը՝ 1964

Հայաստանում նոյեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2175 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 106424-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 1559 է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Նոյեմբերի 8-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 405 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 28 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1964 -ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 921 է, ընդհանուր առողջացածներինը՝ 64 179 փաստացի բուժվողներինը՝ 40281 (մեկ օրում ավելացել է 1226-ով): Մեկ օրում արվել է 4790 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 438816 թեստ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով