Բոլոր ծանուցումները ներկայացրեք փոստով․ գիշերը՝ 22։30-ին, ոչ իմ բնակարանի դուռը թակեք, ոչ հարևաններիս

 

«168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր, հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը դիմել է ՀՀ ոստիկանությանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դիմումի մեջ ասվում է.

«Հարգելի ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հետայսու ինձ ուղղված բոլոր ծանուցումները ներկայացրեք ԲԱՑԱՌԱՊԵՍ փոստային տարբերակով, հատկապես, եթե դրանք վերաբերում են իմ աշխատանքային գործունեությանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նման բովանդակությամբ ծանուցումները խնդրում եմ ներկայացնել ԲԱՑԱՌԱՊԵՍ Հայաստանի ժուռնալիստների միության, «168 Ժամ» թերթի և 168.am-ի հասցեներով, ինչը և անում էիք նախկինում՝ ռազմական դրությամբ պայմանավորված հրապարակումների սահմանափակումների վերաբերյալ կառավարության որոշման կիրարկման առաջին օրերին։

Գիշերը՝ 22։30-ին, ոչ իմ բնակարանի դուռը թակեք, ոչ հարևաններիս։ Հանգիստ թողեք մարդկանց․ մանկահասակ երեխաներ կան։

Հետայսու զերծ մնացեք իմ բնակության հասցեում որևէ գործողություն իրականացնելուց, կրկնում եմ, հատկապես եթե դրանք կապված են իմ աշխատանքային պարտավորությունների և պարտականությունների հետ, և, վստահաբար, չունեն ՀՐԱՏԱՊՈւԹՅՈՒՆ!!!

Նման դեպքերում գոյություն ունի հեռախոսակապ, իսկ ես մշտապես հասանելի եմ։

Մի կիրառեք նման տհաճ իրավակիրառ պրակտիկա, մանավանդ այն պարագայում, երբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը կառավարության նշված որոշման մեջ առնվազն խնդիր է տեսել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով