Բերդ-Արծվաբերդ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել

Նոյեմբերի 28-ին` ժամը 20:56-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Արծվաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ Բերդ-Արծվաբերդ ավտոճանապարհի 18-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Դավիթ Չ․, ծնված 1979 թ.) և «Москвич-412» (վարորդ՝ Մեսրոպ Ու․, ծնված 1996 թ.). մակնիշների ավտոմեքենաները

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Москвич-412» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Կարեն Ու․-ն (ծնված 2006 թ․) տեղափոխվել են Արծվաբերդի ԱԿ, այնուհետև հոսպիտալացվել Բերդի ԲԿ, որտեղ Կարեն Ու․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ Մեսրոպ Ու․-ինը՝ բավարար։

«ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Էդգար Չ․-ն (ծնված 2006 թ.) տեղափոխվել է Բերդի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով