Այսօր թուրքը եկել, մեզ կարգադրություն է անում, չի թողնում աշխատենք. Սոթքի հանքի աշխատակից.Tert.am

Այսօր ես պետք է աշխատանքի գնայի, սակայն չթողեցին, թուրքերն արդեն կանգնած էին: Այս մասին այսօր Tert.am-ին ասաց Վարդենիսի բնակիչ, Սոթքի հանքավայրի աշխատակից Աշոտ Գրիգորյանը՝ ներկայացնելով հակառակորդի՝ Սոթքի հանքին մոտենալու պատճառով առաջացած խնդիրները:

Բնակիչը պատմեց, որ այլ աշխատակցի չեն թողել հանք բարձրանալ, հակառակորդի զինվորներից մեկն ասել է, որ իջնի: «Թուրքերը Վարդենիսում մեր ծառաներն էին, այսօր թուրքը եկել, մեզ կարգադրություն է անում, չի թողնում աշխատենք»,- ասաց նա և հավելեց, որ հետագայում անհնար է այստեղ աշխատելը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ նրա՝ այս ամենի մասին պետք էր շուտ մտածել: «Քարվաճառը հայերի ձեռքում էր, ինչի՞ տվեցինք: Թուրքի ոտքը որտեղ էլ մտնի, կռմբակոծի, թե ինչի էին մեր զինվորները 7 հոգի, ես չգիտեմ: Հիմա թուրքն այնտեղ կանգնած, հանգիստ խոսում է, մեր տերն ո՞վ է»:

Բնակչի խոսքով՝ եթե հանքը չշահագործվի և իրավիճակը չկարգավորվի, ապա իրենց ապրելն անիմաստ է։ Իսկ խնդրի լուծումը, ըստ նրա, Քարվաճառն ազատելն ու հանգիստ կյանքին վերադառնալն

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով