Այն օրը, երբ դավաճանը կչքվի մեր աչքից եւ էկրաններից, մի փոքր հանգստություն կգտնենք Շուշիի համար. Մելիքյան

Ես Արցախի Հանրապետության ամենաբարձր պաշտոնատար անձն եմ եղել, ով նստավայր է ունեցել Շուշի քաղաքում, և Շուշի քաղաքը հանձնել են,- այս մասին ԱԱԾ շենքի մոտ ասաց Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:

«Այս միջոցառումը, որը կազմակերպել են 17 կուսակցությունները, դա 17 կուսակցություններինը չեն, այլ այն մարդկանցը, որոնք չեն կարող հանդուրժել դավաճանին։ Մեր իշխանության ղեկին ունենք հույս վերականգնելու մեր արժանապատվությունը եւ ուղղելու մեր մեջքը։ Այն օրը, երբ դավաճանը կչքվի մեր աչքից եւ էկրաններից, մենք մի փոքր հանգստություն կգտնենք, մի փոքր հանգստություն կգտնեմ Շուշիի համար։ 2,5 տարի աշխատել եմ Շուշիում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այն մարդիկ, որոնք այս շենքում են, իմացեք, ոնց դուք էիք նստած ձեր կաբինետներում, 2,5 տարի էլ ես եմ նստել Շուշիում եւ Արցախի քաղաքացիների իրավունքներն եմ պաշտպանել։ Ներողություն եմ խնդրում սիրելի արցախցիներ, մենք չկարողացանք»,- ասաց Մելիքյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով