«Աստղիկ» ԲԿ-ում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ է եղել

Նոյեմբերի 29-ին, ժամը 04:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Աստղիկ» ԲԿ-ում ռումբ է տեղադրված։

ԱԻ նախարարության հաղորդմամբ, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։Մինչև ժամը 07։27-ը փրկարարները, ինժեներասակրավորական խումբը և ոստիկանության կինոլոգիական խումբը «Աստղիկ» ԲԿ-ի 3-րդ մասնաշենքում (3-րդ, 5-րդ և 10-րդ հարկերում) իրականացրել են տեղազննում, որի արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով