Արցախի նախագահի Մոսկվա այցի համար չարտերային թռիչքի գումարը կազմել 25.000 եվրո.Mediaport

Telegram-ի MediaPort ալիքը պնդում է՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գաղտնի այցով մեկնել է Մոսկվա, դրա մասին նույն ալիքում հրապարակումից հետո ընդհատել է այցն ու անցած գիշեր վերադարձել։

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՌԴ գաղտնի այցից այս գիշեր Հայաստան է վերադարձել «Cessna 525 Citation jet»  մոդելի մասնավոր ինքնաթիռով (կոդային համարը՝ RA67172, ավիաընկերություն՝ Jet Travel Club):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չարտերային թռիչքի արժեքը կազմել է 25.000 եվրո:

Ուշագրավ էր Արցախում ստեղծված աղետի ֆոնին նախագահը նման գումար է ծախսում մեկ չվերթի համար»,-գրում է աղբյուրը։

Ավելի վաղ նույն ալիքը գրել էր. «Գաղտնի այցով ՌԴ մեկնած Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին Հայաստան վերադարձնող ինքնաթիռը Մոսկվայից դուրս է եկել տեղի ժամանակով 21:44, վայրէջք է կատարել Երևանի ժամանակով 01:44-ին: Ի դեպ, Արայիկ Հարությունյանին ուղեկցող անվտանգության աշխատակցին թույլ չեն տվել հատել ՌԴ սահմանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ Արցախի նախագահը պետք է Մոսկվայում մնար մինչև նոյեմբերի 25-ը, բայց Mediaport-ի հրապարակումից հետո ընդհատել է այցը և վերադարձել է Հայաստան, իսկ ՌԴ էր մեկնել իր պաշտոնը պահելու հարցով, քանի որ Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի լոբբինգով որոշել է Արցախի նախագահ դարձնել Սամվել Բաբայանին»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով