Ծանր մարտեր են նաև դիվանագիտական հարթակում. ինչ է ամրագրվելու պատերազմից հետո.«Իրատես»

«Որքան մարտի դաշտում թեժանում են ռազմական գործողությունները, նույնքան բարդանում է դիվանագիտական խողովակներով այս ամենի դեմն առնելը։ Թեև հասարակությանը տեսանելի չէ, թե ինչ է քննարկվում պետության ղեկավարների մակարդակով, բայց միայն այն, որ Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը 5 անգամ հեռախոսազրույց են ունեցել, ՌԴ տարբեր պաշտոնյաներ այս օրերին հայ գործընկերների հետ ակտիվ քննարկումների մեջ են, փաստում է, որ բավական բարդ իրավիճակ է նաև բանակցային հարթակում։

Թեև հասարակությանը հետաքրքրում է բացառապես կոնկրետ արդյունքը, այսինքն, ժամ առաջ ավարտված պատերազմը, սակայն էական է, որ այդ ավարտը նաև ճիշտ ամրագրվի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռազմի դաշտում իրավիճակը հստակ է, ՀՀ զինված ուժերն իրենց առաջադրանքը փայլուն են կատարում, մնում է, որ դա առաջիկա բանակցություններում միս ու արյուն ստանա։ Ծանր մարտեր են այսօր նաև դիվանագիտական դաշտում, այս հաղթանակն էլ հեշտ չի տրվելու, մեծ պատրաստվածություն է պետք, հայկական շահերի ճիշտ շեշտադրում։

Չպետք է մոռանալ, որ կրակի դադարեցման հրապարակային կոչերը, Հայաստանի շահերի մասին բարձրաձայնումները մի բան են, բուն բանակցությունները և սեղանի շուրջ համաձայնությունները՝ բոլորովին այլ բան։ Հիմա մեր դիմաց միայն Ադրբեջանը չէ, ու եթե Թուրքիան պատերազմի դաշտում բացահայտորեն աջակցում էր «կրտսեր եղբորը», նույնն է անելու նաև բանակցային փուլում։

Աշխարհը շատ լավ հասկանում է, որ ղարաբաղյան հակամարտության հարցում այսօր գործ ունի Թուրքիայի հետ և դիվանագիտական հարթակում հիմք է ընդունելու հենց այս իրողությունը, այնպես որ, այս բարդագույն շրջանում Հայաստանը, ցավոք, գրեթե միայնակ է նաև այս մարտում։ Եվ եթե մեր զինվորի բազկի ուժին ու արիությանը ոչ ոք չի կասկածում, դիվանագիտական պատերազմի հաղթական ավարտի առնչությամբ ողջամիտ կասկածներ, այնուամենայնիվ, կան»,-գրում է թերթը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով