Միջազգային կառույցների հիմնական մասի գլխավոր խնդիրը մարդու իրավունքների կեղծ պաշտամունքն է․ արդյո՞ք Արցախում սպանված կամ վիրավորված քաղաքացիական անձը նույն իրավունքները չունի, ինչ բոլորը․ Արցախի ՄԻՊ

Գիտե՞ք, թե միջազգային կառույցների հիմնական մասի գլխավոր խնդիրը որն է՝ մարդու իրավունքների կեղծ պաշտամունքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Բոլորը խոսում են մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքի մասին, ըստ քաղաքական նպատակահարմարության աղմուկ են բարձրացնում նույնիսկ փոքրիկ դեպքերից, իսկ երբ չճանաչված պետության բնակիչները դաժանաբար սպանվում են, կամ վիրավորվում, կամ կորցնում ու լքում իրենց տները, ոչ միայն պաշտոնական ու հասցեական արձագանքներ չկան, այլ նաև պարզ մարդկային ցավակցություններն են խտրական կերպով կիրառում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արդյո՞ք Արցախում սպանված կամ վիրավորված քաղաքացիական անձը նույն իրավունքները չունի, ինչ բոլորը:

Եվ այս ճշմարտությունը չեն ուզում ընդունել առնվազն հրապարակավ և շարունակում են թաքնվել քաղաքական նպատակահարմարության ու անկարևոր մանդատների ետևում, իսկ մարդիկ շարունակում են սպանվել ու կրել բազմաթիվ զրկանքներ:

Եզրահանգում՝ ինչպես միշտ, «եղունգ ունես, գլուխդ քորիր»»,-գրել է Արտակ Բեգլարյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 15-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 19 ինքնաթիռ, 176 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5489 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 555 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 32 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով