Հիմա Ռուսաստանի դեմ ցանկացած խոսք կամ գործողություն կարող է որակվել ու գնահատվել որպես թուրք-ադրբեջանական շահերի սպասարկում

ՌԴ նախագահի Արցախյան հակամարտության վերաբերյալ երեկ հայտնած մտքերը Հայաստանում կրքեր է բորբոքել: Պետք է խոստովանել, որ մենք ունենք լուրջ խնդիր երևույթներն ու իրողությունները սթափ գնահատելու և անհարկի էմոցիաներից զերծ մնալու առումով:
Մինչ տեսակետ հայտնելը պետք է ընդունել, որ Ռուսաստանը գործում է ԲԱՑԱՌԱՊԵՍ իր շահերից ելնելով և հայկական դիվանային ստրատեգները չեն կարող Ռուսաստանին բացատրել իր շահը, իրենք իրենց շահը շատ լավ գիտեն:
Հետևաբար Ռուսաստանի բոլոր գործողությունները պետք է դիտարկել այս տրամաբանության մեջ:
Մեկ կարևոր արձանագրում.
Թուրքիան ու Ադրբեջանը ջանք ու եռանդ չեն խնայում Ռուսաստանին այս կոնֆլիկտի մեջ ներքաշելու համար: Իսկ պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե Թուրքիային ու Ադրբեջանին օդ ու ջրի պետք է Ռուսաստանին դարձնել հակամարտության կողմ, ապա Հայասատանը պետք է ամեն ինչ անի դա թույլ չտալու համար: Բացատրություններն ու հիմնավորումները բազմաթիվ են, հիմա դրա ժամանակը չէ, դրա մասին հետո կխոսենք:
Հիմա պետք է դադարեցնել պատերազմը, շատ արագ . . .
Հ.Գ. Ուզում եմ որ բոլորիս համար պարզ լինի. Ռուսաստանը մեր ամենալավ բարեկամը չէ, բայց ավելի լավը մենք պարզապես չունենք: Հարավային կովկասում Ռուսաստանի այլընտրանքը Թուրքիան է, կամ Իրանը, իսկ ավելի ճիշտ Թուրքիայի և Իրանի միջև պատերազմը Հարավային կովկասի համար:
Հիմա Ռուսաստանի դեմ ցանկացած խոսք կամ գործողություն կարող է որակվել ու գնահատվել որպես թուրք-ադրբեջանական շահերի սպասարկում . . .

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար   Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան գրառումը

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով